
Թուրքիան ամրացման աշխատանքներ է կատարում սիրիական սահմանին

Թուրքիան ամրացնում է Սիրիայի սահմանի Ուրֆայի Աքչաքալե շրջանի հատվածը: Այստեղ տեղակայված է թուրք-ամերիկյան համատեղ կենտրոնը, որը պետք է համակարգի Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում անվտանգության գոտու աշխատանքները: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Սեպտեմբերի 11-ի առավոտյան շրջանում նկատվել են բեռնատարներ, որոնք բետոնե բլոկներ են տեղափոխել թուրք-սիրիական սահմանագիծ:
Հաղորդվում է, որ ուղարկված բլոկներով պետք է ուժեղացվի սահմանում տեղակայված թուրքական զորքերի դիրքերի դիտակետերը: