Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակին ապօրինի հարստացման մեղադրանքներ են առաջադրվել. Parisien
Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեք քննիչ-դատավորներ մեղադրանքներ են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Ռիշար Ֆեռանին ձեռնարկությունից «ապօրինի օգուտ ստանալու» կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Parisien թերթը:
Ավելի վաղ, վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը, հաղորդվել է, որ Ազգային ժողովի խոսնակ Ֆեռանը ցուցմունքներ է տալիս անիրավազոր ֆինանսական գործարքների գործով Mutuelles de Bretagne ապահովագրորդների ընկերության կապակցությամբ, որն իր ժամանակին հանգեցրել է նրա հեռանալուն նախարարի պաշտոնից:
Թերթը նշում է, որ ցուցմունքներ տալը տեւել է, ավելի քան 13 ժամ: Որոշումն ընդունվել է սեպտեմբերի լույս 12-ի գիշերը: Պաշտոնյայի հայտարարության մեջ, որը մեջբերում է հրատարակությունը, նա նշում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ «հանգիստ է քննության արդյունքների հարցում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: