Բաժիններ՝

Մահացել է կինոռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը

ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը, որը նկարահանել է «էլեկտրոնիկի արկածները» եւ «Կախարդները» կինոնկարները: Այդ մասին Facebook-ում հայտնել է ռեժիսոր եւ սցենարիստ Միխայիլ Իդովը։

Բրոմբերգը մահացել է հունվաի 10-ին Դեթրոյտում: Իդովի խոսքով՝ նա այնտեղ էր ապրում 1990-ական թվականներից, բայց արդեն չէր զբաղվում կինոյով: Կոնստանտին Բրոմբերգը խորհրդային կինոռեժիսոր է, մանկական եւ երաժշտական ֆիլմերի հեղինակ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ: 1965 թվականին Բրոմբերգն ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի սցենարի ֆակուլտետը, որտեղ սովորել է Յոսիֆ Մանեւիչի արվեստանոցում, այնուհետեւ աշխատել է հեռուստատեսության ռեժիսոր: 1980-ական թվականներին աշխատակցել է CNN ընկերության հետ: Ռեժիսորը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «էլեկտրոնիկի արկածները», «Կախարդները», «Ես առյուծ ունեմ», «Իսկական փողհար էր», «Կոլկա Պավլյուկովի երկար օրը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս