Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է Աֆղանստանից իր զորքերի մի մասը դուրս բերել նույնիսկ առանց թալիբների հետ գործարքի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 2020 թվականին Աֆղանստանում կրճատել ամերիկյան զորակազմի թվաքանակն՝ այնկախ այն բանից, թե Միացյալ Նահանգներին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել «Թալիբան» արմատական շարժման հետ: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենն Axios պորտալում հրապարակված հարցազրույցում։

«Մենք վերստին հայտնվել ենք մի իրավիճակում, երբ բանակցություններ ենք վարում թալիբների հետ: Աֆղանական ուժերն ավելի լավ են աշխատում, եւ, ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ի վիճակի կլինենք կրճատել մեր ռազմական ներկայությունն Աֆղանստանում, այնկախ այն բանից, թե կկնքվի արդյոք այդ գործարքը»,- ասել է նա: «Վերջին հաշվով, հենց աֆղանցիները պետք է խաղաղություն բերեն Աֆղանստան»,- եզրափակել է Օ’Բրայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031