Բաժիններ՝

Էկվադորում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Էկվադորում Լա Կումբրե հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Գալապագոս ազգային բնայգին Facebook-ի իրէջում։

«Լա Կումբրեն հրաբխային ակտիվություն է սկսել հունվարի 12-ին ժամը մոտավորապես 18:15-ին (Երեւանի ժամանակով հունվարի 13-ի ժամը 03:15-ին)»,- հայտնել է բնայգու ղեկավարությունը՝ վկայակոչելով իր աշխատակիցներին:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Լա Կումբրեն գտնվում է Գալապալագոսյան կղզիների արեւմտյան մասի Ֆեռնանդինա անբնակ կղզում: Դրա բարձրությունը գրեթե 1,5 հզար մետր է:
Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է 2018 թվականի հունիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս