«Մենք դեռևս չենք ավարտել վրեժխնդրությունը թշնամիներից Սոլեյմանիի ու նրա զինակիցների սպանության համար». Խամենեիի ներկայացուցիչ
Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը Միացյալ Նահանգներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այդ մասին հայտարարել է «Ալ Ղուդս»-ում երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի ներկայացուցիչ Խամենեիի ներկայացուցիչԱլի Շիրազին:
«Մենք դեռեւս չենք ավարտել վրեժխնդրությունը թշնամիներից Սոլեյմանիի ու նրա զինակիցների սպանության համար»,-հունվարի 13-ին նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Շիրազիի խոսքով՝ «պարտադիր չէ, որ պատասխան գործողություններն իրականացվեն միայն Իրանի կողմից, դիմադրության ճակատը եւս իր կողմից ակտիվորեն վրեժ է լուծելու»:
Իրանում դիմադրության ճակատ են անվանում բոլոր դաշնակիցներն ուժերը տարածաշրջանում, որոնց խնդիրը «համաշխարհային իմպերիալիզմին» դիմակայելն է:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության էսկալացիա չի փնտրում»:
Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: