«Հենց իրանցիները մեզ հետ բանակցելու կարիքն ունեն: Ինչու մենք պետք է առաջինն ինչ-որ բանից հրաժարվենք». Ռոբերտ Օ՛Բրայեն
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չի հանի այնքան ժամանակ, քանի դեռ նա բանակցություններ չի սկսել: Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը հասկանալ է տվել, որ «ոչ ոչ մի դեպքում դա տեղի չի ունենա (պատժամիջոցները չեն հանվի)»:
«Եթե դուք ցանկանում եք մեզ հետ բանակցություններ վարել, դուք նախ հրաժարվեք ինչ-որ բանից, պարզապես հանուն բանակցություններ վարելու արտոնության»,- ասել է Թրամփի խորհրդականը Axios պորտալին տված հարցազրույցում:
«Մեզ բանակցություններ հարկավոր չեն… Մեր տնտեսությունը ֆանտաստիկ է… Հենց իրանցիները մեզ հետ բանակցելու կարիքն ունեն: Ինչու մենք պետք է առաջինն ինչ-որ բանից հրաժարվենք»,- հավելել է Օ՛Բրայենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: