ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին առաջարկել է Ստոկհոլմում վերսկսել միջուկազերծման շուրջը բանակցությունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Փհենյանին առաջարկել է Ստոկհոլմում վերսկսել միջուկազերծման շուրջը բանակցությունները: Այդ մասին հայտնել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենն Axios պորտալում հրապարակված հարցազրույցում։
«Մենք կապվեցինք հյուսիսկորեացիների հետ եւ նրանց հասկանալ տվեցինք, որ կցանկանայինք շարունակել բանակցությունները Ստոկհոլմում, որոնք վերջին անգամ անցկացվել են հոկտեմբերի սկզբին»,- հայտարարել է Օ’Բրայենը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ Փհենյանը համաձայն է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման շուրջը, միայն եթե Վաշինգտոնը պատրաստ լինի կատարելու Փհենյանի բոլոր պահանջները, այսինքն՝ լիովին վերացնելու բոլոր պատժամիջոցները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: