Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, թե իրեն չի հուզում բանակցություններին Իրանի համաձայնելը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կհամաձայնի արդյոք, բայց գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքավորների նկատմամբ բռնություն չգործադրվի: Համապատասխան հաղորդագրությունն ԱՄՆ-ի ղեկավարը հունվարի 12-ին զետեղել է Twitter-ում։

«Ազգային անվտանգության հարցերով օգնականն այսօր ենթադրել է, թե պատժամիջոցները եւ բողոքները հանգեցրեցին այն բանին, որ Իրանի համար «փակվեց թթվածինը», եւ դա նրան կհարկադրի գնալ բանակցությունների: Իրականում ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե նրանք կհամաձայնեն արդյոք բանակցությունների: Դա կախված է սոսկ նրանցից, բայց ոչ մի միջուկային զենք եւ «մի՛ սպանեք ձեր բողոքավորներին»,- գրել է նա:

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայանն այն կարծիքն է հայտնել, թե այն բանի շանսերը, որ Թեհրանը բանակցությունների կգնա Վաշինգտոնի հետ, ավելի մեծացել են ամերիկյան հարվածի հետեւանքով Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմի Սոլեյմանիի զոհվելուց հետո:

Իր հերթին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հունվարի 12-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի իշխանությունների հետ առանց նախնական պայմանների՝ չնայած Վաշինգտոնի կողմից այդ երկրում բողոքավորների աջակցությանը:

Ռոյթեր գործակալության տվյալներով՝ հունվարի 11-ին Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, հակակառավարական ցույցեր են սկսվել ուկրաինական ինքնաթիռի աղետի համար Իրանի զինված ուժերի կողմից պատասխանատվության ստանձնման ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս