![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանն ուժեղացնում է սահմանային վերհսկողությունը վարակի ներթափանցումը կանխելու համար. Սինխուա
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/1011381.jpg)
Չինաստանն ընդլայնում է սահմանային վերահսկողության միջոցառումները, որպեսզի կանխի կորոնավիրուսի ներթափանցումը երկիր:
Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը:
Պատասխանատուները նշում են՝ քանի որ գործում է 91 սահմանային անցակետ, ինչպես նաև կան մեծ քանակությամբ շրջանցող և կարճ ճանապարհներ, հետևաբար Չինաստանը բախվում է ցամաքային սահմանային անցակետով կորոնավիրուսի երկիր ներթափանցման բարձր ռիսկի: Որոշում է կայացվել սահմանային հատումների սահմանափակման վերաբերյալ, ինչը հագեցրել է մեծ թվով այցերի կրճատման: Սահմանային հատումները կատարվում են խիստ անհրաժեշտության դեպքում: Եվ այդ պարագայում քաղաքացիները համապատասխան ուժեղացված ստուգում են անցնում:
Սահմանային այն անցակետերը, որոնք անվտանգության միջոցառումների շրջանակում ավելի վաղ փակվել էին, այսօր շարունակում են փակ մնալ: