Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում կսահմանվի արտակարգ ռեժիմ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է ապրիլի 8-ին մտցնել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա տեղերում պահանջել քաղաքացիներից դուրս չգալ փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները: Կանոնները խախտելու պարագայում որևէ տուգանք չի նախատեսվում: Նշվում է, որ արտակարգ ռեժիմնն ամենից առաջ վերաբերում է Տոկիոյին և Օսակաին:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 հազարից, 100-ից ավելի մարդ մահացել է: