ԱՀԿ֊ն մատնանշել է աշխարհում բուժքույրերի պակասի խնդիրը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, աշխարհում շուրջ 6 մլն բուժքրոջ և բուժեղբոր պակաս կա։
Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»֊ի ռուսական ծառայությունը։
«Բուժքույրերն ու բուժեղբայրները ցանկացած առողջապահական համակարգի հենասյուներն են»,֊նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը։
ԱՀԿ֊ն հայտնել է, որ աշխարհում շուրջ 28 միլիոն բուժքույրեր ու բուժեղբայրներ կան։ 2013֊2018 թվականներին նրանց թիվն ավելացել էր 4,7 միլիոնով։ Ամեն դեպքում, նման մասնագետների համաշխարհային պակասը կազմում է 5,9 միլիոն։