Բաժիններ՝

Գերմանիայի առողջապահության նախարարը կորոնավիրոսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է համարում

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, ամփոփելով կորոնավիրուսի հետ կապված կարանտինի միջոցառումները, առանձնացրել է դրական արդյունքները: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

«Այսօրվա տվյալներով համաճարակը մեր երկրում դարձել է առավել վերահսկելի»,-ասել է նա Բեռլինում ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսում: Մարտի կեսերից երկրում մտցված խիստ սահմանափակումները նա համարում է ամբողջական արգելակում, որը տվել է իր արդյունքները:

Նախարարի խոսքով՝ երկրում ի հայտ եկող նոր դեպքերի թիվը կրճատվում է: Ապրիլի 12-ից սկսած ապաքինվում է ավելի շատ մարդ, քան վարակվում է: «Գերմանիայի առողջապահության համակարգը որևէ ժամանակահատվածում չի եղել գերծանրաբեռնված»,-վստահեցրել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ մայիսից բուժհաստատությունները կվերադառնան աշխատանքային բնականոն ռեժիմի: Կորոնավիրուսի պատճառով հետաձգված վիրահատությունները կարվեն: Ամեն դեպքում բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների 25-30 տոկոսը կառաձնանցվի կորոնավիրուսով հիվանդների համար:

Նախարարը նշել է, որ Գերմանիայում մինչ այժմ 1.7 մլն մարդ թեստավորվել է: Ներկայում Գերմանիայում օրական իրականացվում է 350 հազար թեստավորում, անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է հասցվել 700 հազարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս