Բրիտանիայում 100-ամյա վետերանը մարաթոնի միջոցով միլիոններ է հավաքել բժիշկների համար
Բրիտանացի վետերան Թոմ Մուրը, ով մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, 100-ամյակից երկու շաբաթ առաջ քայլակով իրականացրել է բարեգործական մարաթոն իր այգում:
BBC-նտեղեկացնում է, որ նա ցանկանում էր հավաքել 1000 ֆունտ բժիշկների համար, սակայն արդյունքում հավաքել է 12 մլն և դարձել ազգային հերոս:
Գումար հավաքելու գործընթացը Թոմ Մուրը սկսել է որպես շնորհակալություն Առողջապահության ազգային համակարգին՝ NHS-ին, որ բուժել են իրեն օնկոլոգիական հիվանդությունից: Մուրը շարժվում է հատուկ քայլակի միջոցով, սակայն պարտավորվել է իր այգում կատարել 100 շրջան, որպեսզի գումար հավաքի կորոնավիրուսի տարածման պայմաններում Առողջապահության ազգային համակարգին օգնելու համար: Արդյունքը սպասվածից ավելին էր: Ավելի քան 620 հազար մարդ նվիրատվություն է կատարել, և հավաքվել է 12 մլն ֆունտ ստերլինգ:
Ամեն օր Մուրն անցել է 10 շրջան, իսկ եզրափակիչ շրջանը նա հաղթահարել է ուղիղ եթերում:
«Ես ինձ լավ եմ զգում և հույս ունեմ, որ դուք նույնպես: Ես չէի կարող պատկերացնել, որ երբևէ նման բանի կմասնակցեմ: Մենք կհաղթահարենք, միգուցե մի քիչ ժամանակ է պետք, սակայն արևը կրկին կշողա»,-ասել է նա` ավարտին հասցնելով քայլքը:
Թոմ Մուրի գաղափարն իրագործելու հարցում աջակցել է նրա դուստրը: