Բաժիններ՝

«Չինաստանի պարտքն է պատասխանել այդ բոլոր հարցերին, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե ինչ է տեղի ունեցել իրանականում». Պիտեր Դատո

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դատոնը Չինաստանի իշխանություններին կոչ է արել տրամադրել կորոնավիրուսի առաջացման տվյալները:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դատոնը նշել է, որ կորոնավիրուսն արդեն 60-ից ավելի ավստրալացիների կյանք է խլել, և հարյուրավոր մարդիկ գտնվում է ծանր վիճակում:

«Այդ բոլոր ընտանիքները պատասխաններ կպահանջեին: Ես չեմ կարծում, որ մենք խնդրում ենք շատ բան: Մեզնից հաստատ դա կպահանջեին, եթե Ավստրալիան հայտնվեր վարակի տարածման էպիկենտրոնում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Չինաստանի պարտքն է պատասխանել այդ բոլոր հարցերին, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե ինչ է տեղի ունեցել իրանականում: Մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի»,-ասել է նա:

Ավելի վաղ, ինֆորմացիան թաքցնելու մեղադրանքներին ի պատասխան, Չինաստանը նշել էր, որ հենց սկզբից իրենք հակված են եղել բաց և պատասխանատու դիրքորոշմանը՝ կապված վարակի տվյալների հրապարակման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս