Ուկրաինայի ՆԳՆ-ն կարանտինի զանգվածային խախտումների դեպքում կներգրավի հատուկ ջոկատայիններին
Ուկրաինայում Զատկի տոնին քաղաքացիների կողմից կարանտինի սահմանափակումները զանգվածային խախտելու դեպքում ոստիկանությունը կներգրավի հատուկ նշանակության ջոկատին: «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Յուրի Տանդիտը: Նա նշել է, որ խախտումների մեծ թիվ կանխատեսվում է Ուկրաինայի արևմտյան շրջաններում:
«Մենք կկանգնեցնենք այդ մարդկանց: Այն հատվածներում, որտեղ կհավաքվեն մեծ թվով քաղաքացիներ, ստիպված կլինենք ներգրավել հատուկ ջոկատայիններին»,-ասել նա՝ ավելացնելով, որ ներկայում կարանտինի պահպանումը վերահսկում է 30 հազար ոստիկան:
Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուկրաինայի արևմտյան հատվածի մեծ թվով բնակիչներ վերադառնում են իրենց տներ Զատկի տոնը նշելու համար: