Բաժիններ՝

ԱՀԿ-ն ներկայացրել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը դադարեցնելու հետևանքները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ որոշումը բացասական ազդեցություն կթողնի Աֆրիկայի տարածաշրջանում պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրերի վրա: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին:

«Այդ որոշման ազդեցությունը լինելու է նշանակալի, առաջին հերթին պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրի գծով»,-ասել է նա օնլայն ճեպազրույցի ժամանակ:

Մոետին նշել է, որ ԱՀԿ-ի բյուջեից 300 միլիոն դոլար ուղղվում է աֆրիկյան տարածաշրջանի 47 երկրներում իրականացվող ծրագրերին: Այդ գումարի մեծ մասը նախատեսված է պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն: Այնպես որ, ԱՄՆ-ի որոշումը բացասական ազդեցություն կթողնի այդ ծրագրերի վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորումը: Նրա խոսքով, ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված ժամանակին չի տրամադրել տեղեկատվությունը և միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրել իրողությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս