Բաժիններ՝

COVID-19. Չինաստանում վարակի նոր դեպքերի թվի ավելացման միտում է նկատվում. ԹԱՐՄ ՏՎՅԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 289 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 446 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 344 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 208 հազար 787 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 119 հազար 145 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 928 հազար 834-ի, մահերինը՝ 45 հազար 456-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 553 հազար 301 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 843 նոր դեպք, ինչը ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 478 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 355 հազար 060-ի, մահերինը՝ 11 հազար 922-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 298 հազար 136 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 969: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 408 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 237 հազար 500, մահերինը՝ 34 հազար 405: Իտալիային հաջորդում է Պերուն, որն առանձնանում է 237 հազար 156 ընդհանուր, 7 հազար 056 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Իրանն է, որը շրջանցել է Գերմանիային: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 195 հազար 051 է, մահերինը՝ 9 հազար 185:

Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասնում է 188 հազար 523 է, մահերի թիվը կազմում է 8 հազար 910: Թուրքիան հայտնվել է 12-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 181 հազար 298 է, մահերինը՝ 4 հազար 842:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 19-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 44-ով, սակայն եղել են օրեր, երբ նոր դեպքեր Չինաստանում չեն արձանագրվել կամ չեն գերազանցել անգամ մեկ տասնյակը: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 265, որից ապաքինվել է 78 հազար 379-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 888-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 136 հազար 315 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 83 հազար 174, մահերինը՝ 82: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 47 հազար 856 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1766 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 982 է, մահացածներինը՝ 293: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 37 հազար 533-ի, մահացածներինը՝ 306-ի: Իրաքում գրանցվել 22 հազար 700 վարակվածության, 712՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1473 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 177-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս