Անցած երեք տասնամյակների ընթացքում Հարավային բևեռում ջերմաստիճանը երեք անգամ ավելի արագ է բարձրացել, քան միջինում մոլորակի վրա: Այս մասին ասված է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature Climate Change գիտական ամսագրում:
Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը քննադատել է Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Երեկվանից համացանցում քննարկվում է հուլիսի 1-ին Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ հեռարձակված ռեպորտաժը՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական փոփոխություններին։ Ռեպորտաժում տեսաուղերձով հանդես է եկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նա իր խոսքում մասնավորապես ասել է.
Մեծ Բրիտանիայի կառավարությունն կմեղմացնի իր օդային կամուրջների սահմանափակումները և պարզապես վերջ կդնի կորոնավիրուսային կարանտինի կանոններին 75 երկրներից ժամանողների համար, որպեսզի մարդիկ կարողանան արձակուրդի գնալ:
Ռուսաստանի 18 քաղաքներում Ֆինլանդիայի այցագրային կենտրոններ են բացվում անձնագրեր հանձնելու համար:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար կոնտակտները պետք է պահպանվեն նաև համավարակի պայմաններում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս իրավիճակում դա են անել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով շփումների արդյունքներին։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է ֆայն օրինագծին, որը ՉԺՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունման կապակցությամբ:
Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 836 հազարը:
ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ ֆրակցիաները միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլաններին հակազդելու համար:
Խաչատրայն քույրերի քեական գործը, որոնք մեղադրվում են նախահամաձանությամբ խմբով իրենց հոր սպանության մեջ, մեղադրական եզրակացության հաստատման դեպքում մայրաքաղաքի դատարանում քննության կառնվի փակ ռեժիմով:
Թեհրանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դրանք դատապարտված են ձախողման:
ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով եւ այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը կանխապես ապահովել է Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարի պատգամավորների բավականաչափ պաշտպանությունը նոյեմբերին պետության ղեկավարի ընտրությունների թեկնածու առաջադրվելու համար, հունիսին շուրջ 141 միլիոն դոլարի նվիրատվություններ է հանգանակել ընտրաշավը վարելու համար:
Սաուդյան Արաբիան սպառնացել է նավթաշուկայում գնային պատերազմ բորբոքել, եթե ՕՊԷՔ+-ի համաձայնագրի անդամները չփոխհատուցեն արդյունահանման կրճատումների ծավալները, որոնց գծով պարտավորությունները նրանք ավելի վաղ չեն կատարել:
Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արեւմտյան մասում: Հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Montsame գործակալությունը:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան:
Սահմանապահ ոստիկանության երկու աշխատակից զոհվել եւ եւս ինը տուժել են Աֆղանստանի արեւելքի Նանգարհար նահանգի հսկիչ-անցակետերում «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
Մեկ մարդ ք նոր կորոնավիրուսով վարակվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի ճամբարում՝ Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում:
Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցություն գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Առնվազն 50 մարդ է զոհվել Մյանմայի հյուսիսի Կաչինի նիահանգում գտնվող նեֆրիտի հանքահորում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օմանի նավթի նախարարությունը գնորդներին ծանուցել է, որ 2020 թվականի սեպտեմբերին նավթի մատակարարումների ծրագիրը կնվազեցվի 10 տոկոսով, քանի որ սուլթանությունը լիովին կատարում է նավթի հանույթի կրճատման՝ ՕՊԷՔ+-ի համաձայնագրի պայմանները:
Չնայած շատ երկրների կառավարություններ դեռևս կողմ չեն միջազգային զբոսաշրջության ուղղությունների վերաբացմանը, այնուամենայնիվ, որոշ երկրներ մեղմացրել են սահմանափակումները և իրենց սահմանները բացել օտարերկրյա այցելուների համար:
Չինաստանը մտցնում է իր տարածքում մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներ որպես Վաշինգտոնի գործողության պատասխան քայլ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթը չէր տարբերվում Սադամ Հուսեյնի կամ Քադաֆիի ելույթներից, որոնք ժողովրդավարության մասին խոսում էին՝ որպես չարիքի:
Ճապոնիայի իշխանությունները հնարավոր են համարում երկրում արտակարգ դրության ռեժիմի կրկնական սահմանումը կորոնավիրուսով ախտահարվածների քանակի կտրուկ աճի դեպքում:
Մեկուկես ամսվա դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցկացրին Մնացականյան-Մամեդյարով մոտավորապես մեկ ժամ տևողությամբ հերթական տեսակոնֆերանսը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանդիպումներ են ունեցել քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացում նախատեսվող հաջորդ քայլերը:
Ուղիղ կապի մասին վերջին երկու տարվա ընթացքում տարբեր առիթներով խոսվել է: Դա չի ենթադրում առաջին դեմքերի կամ նույնիսկ պաշտպանական գերատեսչությունների առաջին դեմքերի միջև ուղիղ կապի ապահովում, խոսքը շատ ավելի ցածր օղակների կապի մասին է, որի «աշխատելու» մասին տարբեր պաշտոնյաներ ուղիղ կամ անուղղակի ձևով մինչև այս պահը հայտարարել են: Ես չեմ կարող ասել, թե այդ կապը որքան արդյունավետ է և ինչ նշանակություն ունի հրադադարի ռեժիմի պահպանման կամ ընդհանրապես հարաբերական խաղաղության ապահովման գործում, սակայն միջնորդները փաստեցին, որ այդ կապն առ այս պահը գործում է:
Ղազախստանի կառավարությունն առաջարկում է երկրում հուլիսի 5-ից սահմանել երկշաբաթյա կարանտին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: