ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի տարածումը չի հանգեցնի նոր համավարակի

Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակների տարածումը համավարակի նոր ալիք չի առաջացնի: Այս կարծիքն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն փետրվարի 11-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:

«Նոր տարբերակները դաժան հիշեցում են այն մասին, որ վիրուսը տակավին հարվածում է մեզ,- նշել է նա:- Բայց դա նոր վիրուս չէ, դա ցանկացած ախտածնի բնականոն էվոլյուցիա է, որը փորձում է հարմարվել իր տիրոջը՝ մարդուն»: «Դա նոր համավարկի սկիզբ չէ, բայց, անշուշտ, մենք պետք է շատ զգոն լինենք»,- ընդգծել է Կլյուգեն: Նրա կարծիքով՝ զգոնությունը կարեւոր է, քանի որ նոր մանրէահիմքերը կարող են առաջացնել կրկնական վարակում եւ վարակի ավելի արագ տարածում, ինչը կբարդացնի որոշ երկրների առողջապահության համակարգերի՝ համավարակը հաղթահարելու հնարավորությունը: «Եվ, վերջապես, որովհետեւ դրանք (նոր մանրէահիմքերը) կարող են ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա»,- ճշտել է նա:

«Մենք դա տեսել ենք սովորական գրիպի դեպքում, կարող են հայտնվել տարբերակներ, որոնք փոքր-ինչ այլ պատվաստանյութ են պահանջում»,- պարզաբանել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

«Մենք պետք է պահպանենք զգոնությունը, որովհետեւ եթե մեզ մոտ լինի (վիրուսի) ավելի արագ տարածում եւ աճի պատվաստում ստացած մարդկանց տեղաշարժը, մեզ մոտ կարող է մահացության ավելացում լինել»,- կարծում է Կլուգեն:

«Մենք պետք է անկեղծ լինենք. 2021 թվականը կդառնա COVID-19-ի եւս մեկ տարի, բայց ավելի կառավարելի, ավելի կանխատեսելի,- նշել է նա:- 2020 թվականը մեզ հանկարծակիի բերեց, մենք մտանք անհայտ, քաղաքականապես մռայլ եւ գիտական տեսակտից անհայտ տարածք»:

Այժմ մենք ունենք որոշ դրական տարրեր, այդ թվում պատվաստանյութեր,- ընդգծել է Կլյուգեն:- Եվ համավարակները երբեք հավերժ չեն տեւում, դրանք գալիս եւ գնում են»:

Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 106,9 միլիոն մարդ, ավելի քան 2,3 միլիոնը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս