Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարել են, որ կողմնակից են բազմակողմ համագործակցության և բարձր են գնահատում ՄԱԿ-ի դերը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համավարակի, կլիմիայի փոփոխման դեմ պայքարը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Եթովպիայում: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ գրավոր տարածված հայտարարության մեջ։

«Բլինկենն ընդգծել է ԱՄՆ-ի կողմնակցությունը բազմակողմ համագործակցությանը եւ բարձր է գնահատել ՄԱԿ-ի՝ որպես բազմակողմ համակարգի անփոխարինելի, գլխավոր հենարանի դերը: Պետքարտուղարն արտահայտել է ԱՄՆ-ի շահագրգռությունը ՄԱԿ-ի հետ սերտ համագորակցության հարցում շատ խնդիրների շուրջը, որոնք այսօր ծառացած են աշխարհի հանդեպ. COVID-19-ի համավարակից մինչեւ կլիմայի փոփոխությունը»,- նշել է դիվանագետը:

Պետդեպարտամենտի ղեկավարը «բարձր է գնահատել այն կենտրնական դերը, որը ՄԱԿ-ը եւ նրա վարչությունները խաղում են» նոր կորոնավիրուսի տարածման «հակազդման գլոբալ միջոցների համակարգման գործում: Նա հավելել է, որ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուժեղացումն ու բարենորոգումը կբարելավի նրա հնարավորություններն ապագա համավարկաների կանխման, հայտնաբերման եւ հակազդման համար»: Ինչ վերաբերում է Սիրիային, նրանք երկուսն էլ հավաստել են իրենց կողմնակցությունը քաղաքական գործընթացին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին համապատասխան, օգնության անդրսահմանային առաքման թույլտվության գործողության ժամետի երկարաձգմանը եւ սիրիացի ժողովրդի տառապանքլների թեթեւացմանը: Ինչ վերաբերում է Եթովպիային, նրանք հավաստել են իրենց կողմնակցությունը Թիգրայում ճգնաժամի հակազդման՝ Եթովպիայի ջանքերի աջակցմանը»,- հավելել է Փրայսը:

«Պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել իր նոր դերում սերտորեն համագործակցելու գլխավոր քարտուղարի եւ ՄԱԿ-ի համակարգի հետ»,- եզրափակել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս