Թրամփը մտադիր է ուժեղացնել իր դիրքերը կուսակցությունում իմփիչմենթից հետո. Politico
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության ԱՄՆ-ի Կնգրեսի Սենատում իր իմփիչմենթի ընթացակարգի ավարտից հետո եւ մտադիր է դրա արդյունքներով սոսկ ուժեղացնել իր դիրքերը Հանրապետական կուսակցությունում: Փետրվարի 9-ին այդ մասին գրել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ Սպիտակ տան նախկին ղեկավարի շրջապատից։
«Կապիտոլիումի գրոհի պահից մեկ ամիս է անցել, եւ ես կասեի, որ Հանրապետական կուսակցությունը մեծավ մասամբ վերստին համախմբվում է (Թրամփի) անձի շուրջը»,- հրատարակությանը հայտարարել է հանրապետականի նախընտրական շտաբի նախկին աշխատակիցը:
Ըստ որում, ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփն ինքը համոզված է, որ արդարացված կլինի Սենատի կողմից, եւ հետաքննության արդյունքներով սոսկ կուժեղացնի իր դիրքերը կուսակցությունում: Սպիտակ տան նախկին ղեկավարի օգնականների կարծիքով՝ իմփիչմենթի գործընթացն առայժմ ավելի շուտ ձեռնտու է նրան: Մասնավորապես, այն վրդովմունքի ալիք է բարձրացրել կուսակցության շարքային անդամների շրջանում, ուղղված այդ թվում այն հանրապետականների դեմ, ովքեր փորձել են ուրանալ Թրամփին եւ կուսակցությունը շեղել նրա ուղեգծից:
Իմփիչմենթը, Թրամփի դաշնակիցների կարծիքով՝ նախկին նախագահին թույլ է տալիս պարզել այդ «փախստակներին» եւ միջոցներ ձեռնարկել նրանց դեմ: Ըստ որում կուսակցության շարքային անդամների վրդովմունքը սոսկ ուժեղացնում է Թրամփի պաշտպանությունը:
Ինչպես նշել է Politico-ն, հանրապետականն այս պահին դիտավորյալ հանդես չի գալիս եւ ոչ մի կարգի կարեւոր հայտարարություններ չի անում, քանի դեռ Սենատում շարունակվում է հետաքննությունը: Դրա փոխարեն նա գրեթե ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է գոլֆ խաղալով: Թրափի նախկին օգնականներից մեկը ենթադրել է, թե ԱՄՆ-ի նախկին ղեկավարն այդ կերպ փորձում է անտարբերություն ցուցադրել Կոնգրեսում տեղի ուենցող քննության նկատմաբ:
Ըստ որում Թրամփի օգնականներն սպասում են, որ իրադրությունը կարող է փոխվել իմփիչմենթի ընթացակարգի ավարտից հետո, եւ նախկին նախագահը կսկսի աստիճանաբար կրկին երեւալ հանրությանը եւ «կձգտի վրեժ լուծել այն հանրապետականներից, ովքեր, ինչպես ինքն է կարծում, կտրել են իր ճանապարհն այն բանից հետո, երբ ինքը հեռացել է իր պաշտոնից»: Հրատարկությունը, սակայն, նշում է, որ առայժմ մինչեւ վերջ պարզ չի մնում, թե հատկապես ինչ միջոցներ կարող է ձեռնակել Թրամփը կուսակցության՝ իրենից երես թեքած անդամներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: