Բաժիններ՝

Չինաստանը լուսնային Ամանորը դիմավորում է առանց կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի

Անցած օրը Չինաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել երկրի ներսում, երկու նոր հիվանդացածները Շանհայ եւ Գուանդունի նահանգ են վերադարձել արտասահմանից: Այդ մասին ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն հաղորդել է փետրվարի 11-ին՝ լուսնային օրացույցով տարվա վերջին օրը։

Չինաստանի իշխանություններին, խիստ սահմանափակումների շնորհիվ, հաջողվել է երկրի ներսում կանխել ինֆեկցիայի զանգվածային տարածումը երկու ամիս առաջ մի շարք նահանգներում արձանագրված բռնկումից հետո: Տագնապ առաջացրեց այն, որ դա եղավ «Գարնան տոնի»՝ լուսնային օրացույցով Նոր տարվա նախօրեին: Այդ տոնն ամենասիրվածներից մեկն է Չինաստանում:

Ավանդույթի համաձայն, «մեծ» ընտանիքների բոլոր անդամները, ժամանելով երկրի տարբեր մասերից, հավաքվում են միասին: Դա հանգեցնում է բնակչության զանգվածային միգրացիայի եւ, հետեւաբար, մեծ քանակությամբ մարդկանց կուտակումների: Բացի այդ, տոնն ուղեկցվում է քաղաքային զբոսայգիներում մարդաշատ հանդիսություններով եւ կառնավալներով, բազմամարդ խնջույքներով, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել վիրուսի տարածման ակտիվացման:

Բացի կորոնավիրուսից, Չինաստանի քաղաքները կբախվեն օդի որակի կտրուկ վատացման, ինչն զգալիորեն պայմանավորված է բազմաթիվ հրավառություններով, թրխկաններով՝ տոնի անքակտելի ատրիբուտներով, ինչի մասին փետրվարի 11-ին նախազգուշացրել է ՉԺՀ-ի բնապահպանության եւ շրջակա միջավայրի նախարարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս