Բաժիններ՝

Բլինքենը խոստացել է աջակցել Հարավային Կորեայի նոր ԱԳ նախարարին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կորեայի նոր ԱԳ նախարար Չոն Իյ Յոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ լիակատար համագործակցություն եւ աջակցություն է խոստացել Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ միությունն ամրապնդելու համար:

Բլինքենը եւս մեկ անգամ ընդգծել է Կորեական թերակղզու միջուկազերծման անհրաժեշտությունը եւ մտահոգություն է հայտնել Մյանմայում իրականացված զինվորական հեղաշրջման առնչությամբ, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Պետքարտուղարը նաեւ շնորհավորել է իր հարավկորեացի իր գործընկերոջը պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Չոն Իյ Յոնը արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնն ստանձնել է փետրվարի 9-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս