
Գազի պայթյունն ամբողջովին ավերել է սուպերմարկետի շենքը Վլադիկավկազում

Գազի պայթյունն ամբողջովին ավերել է «Մագնիտ» սուպերմարկետի շենքը Վլադիկավկազի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է լրատվական աղբյուրը։
«Նախնական տվյալներով՝ գազի պայթյունի հետեւանքով Գագկաեւի փողոցում ամբողջությամբ ավերվել է «Մագնիտ» սուպերմարկետի երեքհարկանի շենքը: Նախնական տվյալներով՝ ներսում եղել է միայն պահակը, նա զոհվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ պայթյունի պատճառով վնասվել են մերձակայքում գտնվող բնակելի տների ապակիները, ոչ ոք չի տուժել:
Հյուսիսային Օսիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունում «Ինտերֆաքս»-ին հաստատել են «Մագնիտ»-ում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը: Հնարավոր Է՝ տուժածներ կան:
Պահակը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ պաթյունի պատճառը կարող էր լինել գազի սարքավորման վնասվածքը: Խանութի շենքում այցելուներ չեն եղել:
«Խանութն աշխատում է 09:00-ից: Ներսում եղել է միայն պահակը եւ, հնարավոր է, վաճառողներից մեկը, դա այժմ պարզվում է: Նրանց ավերակների տակ գտնել չի հաջողվել, հնարավոր է՝ զոհվել են»,-ասել է աղբյուրը: