
Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր սառնամանիքներ են մոլեգնում

Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր ցածր ջերաստիճաններ են հաստատվել: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը։ Դանիայում ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերն իջել է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 15 աստիճան: Երկրի բնակիչներին նախազգուշացնում են ձյան տեղումների եւ մերկասառույցի մասին:
Ֆրանսիայի արեւելքում գտնվող 32 դեպարտամենտներում շարունակում է գործել նարնջագույն՝ վտանգավորության նախավերջին մակարդակը՝ ձյան, մերկասառույցի եւ ցածր ջերմաստիճանի պատճառով: Առաջիկայում սպասվում է մինչեւ մինուս 14 աստիճան: Նիդեռլանդներում կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, սպասվում է տարածաշրջանի համար արտակարգ ցածր՝ մինչեւ մինուս 20 աստիճան ցուրտ: Մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայում գրանցվել է վերջին 26 տարվա ընթացքում հազվադեպ ցածր գիշերային ջերմաստիճանը. ջերմաչափի սյունն իջել էր մինչեւ 22,9 աստիճան: Գերմանիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է, որ փետրվարն ամենացուրց ամիսն է դարձել երկրում 2012 թվականից ի վեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: