Արցախյան տարածքների վերականգնման համար Ալիևն ակտիվացրել է կապերը բրիտանական ընկերությունների հետ

«Ազատագրված տարածքների վերականգնման  համար մեծ ներուժ կա»,- օրեր առաջ Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով պետնախարար Վենդի Մորթոնին ընդունելիս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք արդեն ակտիվացրել ենք շփումները բրիտանական ընկերությունների հետ, որոնցից մեկն արդեն ներգրավվել է քաղաքաշինության, ենթակառուցվածքների զարգացման գործընթացներում, և հույս ունեմ, որ այդպիսի ընկերությունների թիվը կավելանա, որովհետև այնտեղ շատ բան կա անելու, ամեն ինչ քանդված է,- ասել է Ալիևը և շարունակել,- Մեծ ներուժ կա էներգետիկ աղբյուրների վերականգնման ոլորտում: Ես գիտեմ, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրված են այս գործում, հատկապես,  երբ արևային, ջրային, հողմային էներգիայի շատ լավ ներուժ կա: Այսպիսով, մենք արդեն ծրագրում ենք մեր ապագան ազատագրված տարածքներում: Ես արդեն այդ տարածքները հայտարարել եմ «կանաչ գոտի»: Մենք օգտագործելու ենք արևային, հողմային, ջրային էներգիան մարդկանց պահանջները բավարարելու համար: Արդեն դարձել ենք էլեկտրաէներգիա արտահանող»:

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ  երկու երկրների միջև համագործակցության համար  կարևոր նշանակություն ունեն նաև այլ ոլորտներ:

Հիշեցնենք, որ 2016-ին ադրբեջանցի հայտնի նկարիչ Սաքիթ Մամեդովը մասնակցել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու  90-ամյա հոբելյանին նվիրված արարողությանը և նվիրել իր հեղինակած նկարը՝ «Ջդրդուզ»:

Տեսանյութեր

Լրահոս