Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ սեպտեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը փաստորեն 1950-1953 թվականների կորեական պատերազմի ավարտման հռչակագիր է:
Առնվազն երեք մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսարեւմտյան մասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, երբ ավտոմեքենան հետիոտների բազմությանը վրաերթի է ենթարկել իսլամական կենտրոնի մերձակայքում:
Վարշավայում անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում սուր քննադատության է ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը:
Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամների, որոնք մեղադրվում են Բարսելոնայում ու նրա արվարձաններում բնակարանների ու տների կողոպուտների մեջ:
Ընտրողների ստորագրություններով ցուցակները Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով հասցրել են բերել 25 մարդ, որոնք ավելի վաղ դիմել էին որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ են հրապարակել 4 օր առաջ «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մու Չժե Ինի միջեւ Փհենյանում կայացած միջկորեական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լուրերը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Լեհաստանի նրա պաշտոնակից Անջեյ Դուդան պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը եւ խորացնել կապերը երկու երկրների հետախուզության եւ իրավապահ մարմինների միջեւ:
ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում:
Առնվազն 32 մարդ է սեպտեմբերի 19-ին տուժել Սիդնեյի Pullman Sydney Hyde Park Hotel հյուրանոցում քիմիկատներից թունավորվելու հետեւանքով:
Զալցբուրգում սեպտեմբերի 19-ին աշխատանքն է սկսում ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Փհենյանը որոշում է ընդունել ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը:
Թուրքիայում ազգային հետախուզական ծառայության (MIT) հետախուզական վարչության ծառայողների նկատմամբ սկսված քննության արդյունքում Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը 15 ենթասպայի ձերբակալման որոշում է կայացրել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաեւ Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց:
Սեպտեմբերի 17-ին երթուղի է դուրս եկել վառելիքի ջրածնային տարրերով աշխատող աշխարհում առաջին Coradia iLint գնացքը, որը միացնում է Բրեմերֆյորդ, Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուկստեհուդե քաղաքները։
«Վտանգավոր իրավիճակ է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում` մասնավորապես Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»:
«Ներքին գործընթացներին զուգահեռ՝ արտաքին ճակատի նկատմամբ հայկական կողմը պետք է ուշադիր լինի և սխալներ թույլ չտա, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը և Հայաստանին ռազմական անակնկալ մատուցելու հավանականությունը բարձր է, քանի որ ներքին անկայունությունը Հայաստանում շարունակվում է»,- նշեց Ստյուարտը:
Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»:
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբդուլհալիք Քուրդին, ով հայտնի է «Սինջարի ամիր» անվամբ, և նրա որդին՝ Մեհդի Քուրդին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իլ-20 կործանման հետևանքով զոհվածների ընտրանքներին:
Շուրջ 180 իրանական ընկերություններ մտադիր են շինանյութերի գործարաններ կառուցել Սիրիայում ավերիչ պատերազմից հետո երկրի վերականգնմանը մասնակցելու համար:
Իսրայելի պաշտպանության բանակում ափսոսանք են հայտնել, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը սիրիական ՀՕՊ-ի համակարգերով խոցվել է Միջերկրական ծովի վրա, բայց նշում են, որ իսրայելական կողմը միջադեպի համար պատասխանատվությունը դնում է Սիրիայի կառավարական ուժերի վրա։
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Թելման Իսմայիլովը, ով «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատերն է, իր զարմիկ Զաուր Մարդանովի հետ մեղադրվում է 2004թ.-ին հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ:
Շուրջ երկու ամիս Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալիի հայրը` Մուսթաֆա Օզմենը, հայտնել է, որ իր որդուն բանտում այցելել է ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնության բացակայությունը հնարավոր է
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան Վալերի Բգանբային նշանակել է հանրապետության վարչապետ:
Մոսկվայի ընտրված քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը սեպտեմբերի 18-ին «Զարյադիե» համերգասրահում կայացած հանդիսավոր արարողությանը երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել քաղաքի ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»ըն:
Չինաստանն ԱՄՆ-ում չինական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերին կպատասխանի համանման միջոցներով եւ նույն ժամկետում՝ սեպտեմբերի 24-ից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը սեպտեմբերի 21-ին այցով կժամանի Վրաստան: