ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Միջերկրական ծովի վրա խոցված Իլ-20 ռուսական ինքնաթիռի համար մեղքն ամբողջովին ընկած է Իսրայելի վրա:
Միացյալ Թագավորության կառավարությունը չի պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ:
Թեհրանը ողջունում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրության վերաբերյալ, որն ստորագրվել է Սոչիում:
Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը Միջերկրական ծովի երկնքում խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, քանի որ ռուսական ինքնաթիռով քողարկվում էին Իսրայելի F-16 կործանիչները:
Ամերիկայի Միացյալ Նահանգները պլանավորում է մինչեւ 310 հազար փախստականների ու ապաստան ստանալու հավակնորդների ընդունել 2019 ֆինանսական տարում, որն սկսվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:
21 մարդ է զոհվել, եւս երեքը վերքեր են ստացել Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը սեպտեմբերի 18-ին ուղղակի բանակցություններ են սկսել Փհենյանում:
Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:
Զեկույցում նաև նշվում է, որ մահացության բարձր ցուցանիշ ունեցող երկրներում 60 անգամ ավելի մեծ է մինչև 5 տարեկանների շրջանում մահանալու հավանականությունը, քան մահացության ցածր ցուցանիշ ունեցող երկրներում:
Արգենտինացի դատավոր Կլաուդիո Բոնադիոն սեպտեմբերի 17-ին երկրի նախկին նախագահ Կրիստինա Կիրշներին նախնական կալանքի ենթարկելու օրդեր է տվել, որի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրված։
Ստամբուլում տեղի ունեցած տարադրամի փոխանակման կետի կողոպուտն իրականացնելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:
Թուրքիայի տարածքում Արարատ լեռան լանջին մի քանի օր առաջ բռնկված հրդեհը սեպտեմբերի 17-ին քամու ազդեցությամբ սկսել է տարածվել:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ԱՄՆ իր այցն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմամբ, որի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրությունը, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ երկկողմ ռազմավարական հարաբերությունների հարցերը:
ԱՄՆ-ի Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի:
Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի և խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության և դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:
Սիրիայում սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան Հմեյմիմ ավիաբազայի դիսպետչերները կորցրել են կապը ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի Իդլիբի նահանգի շուրջը, ինչը նշանակում է Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման առնվազն հետաձգում, ինչի դեմ հանդես են գալիս Թուրքիան եւ Արեւմուտքը, տեղեկացնում է BBC-ն:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է օդանավակայանում դիմավորել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որը սեպտեմբերի 18-ին ժամանել է Փհենյան՝ մասնակցելու այս տարվա ընթացքում արդեն երրորդ միջկորեական գագաթնաժողովին:
168.am-ի աղբյուրները որոշ դրվագներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկած ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները երկրորդն են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եւ, ինչպես հուլիսի 2-6-ի զորավարժությունները, սրան եւս մասնակցում են 20 հազար զինվորական, կործանիչ եւ ռմբակոծիչ ինքնաթիռներ, բարձրակարգ տեխնիկա՝ ընդդեմ այլեւս ոչ թե «պայմանական թշնամու», այլ «ընդդեմ Հայաստանի», ինչն առաջին անգամ է ընդգծվում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սեւեռված է Երեւանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն: ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր է իրականացրել»:
Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովվին։
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարաններ, որոնք ունեն 4 հազարից ավելի տարվա պատմություն:
Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների վերաբերյալ:
Սկոպիեի եւ Աթենքի պայմանագրով Մակեդոնիայի վերանվանման շուրջ հանրաքվեն կարեւորագույն քայլ է հանրապետության պատմության եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամագրվելու ճանապարհին նրա առաջընթացի գործում:
Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ է զոհվել ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: