Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին Ադրբեջանում մասնակցել է «Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձին» նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ելույթ ունենալիս անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հիմնախնդրին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ Brexit-ի դեպքում խորհրդարանի անդամներին հարկ կլինի ընտրություն կատարել գործարքի իր պայմանների եւ գործարքի, որպես այդպիսին, բացակայության միջեւ:
«Ազգային միավորում» ֆրանսիական կուսակցության (նախկին Ազգային ճակատ») առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ «անմիտ միգրացիոն քաղաքականության» մեջ խրված Եվրամիությունն սպառել է իրեն, եւ առաջարկել է Եվրոպայի բոլոր կառուցողական քաղաքական ուժերին՝ միավորվել՝ Եվրամիության փոխարեն Եվրոպական ազգերի միություն հիմնելու համար:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարվելիք այցին:
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջո Ռոբինսոնը, ով 14 ամիս գտնվում է թուրքական բանտում, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և խնդրել իրեն ազատել թուրքական բանտից:
Թուրքիան մտադիր է շարունակել իր դիրքերի ամրապնդումը Սիրիայի Իդլիբի տարածաշրջանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ Իդլիբի իրադրության կարգավորում գտնվի Ռուսաստանի եւ կոալիցիայի հետ համատեղ, եւ դրական երկխոսություն է ակնկալում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։
Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ կայացած հանդիպմանը որոշել է սահմանապահ ուժեր ծավալել Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով:
ՆԱՏՕ-ն կարող է իր կանոնադրության հինգերորդ հոդվածը կիրառել Ռուսաստանի կողմից «կիբեռգրոհների» դեպքում:
Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի կարգավիճակում առաջին անգամ աշխատանքային այցով ուղեւորվել է Վաշինգտոն:
ԱՄՆ-ի Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է15-ի:
ա ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարները երկկողմ բանակցություններ կանցկացնեն սեպտեմբերի 18-ին եւ 19-ին: վ
Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի:
Թոշակառուների կյանքի համար առավել հարմարավետ երկրների վարկանիշը գլխավորել է Շվեյցարիան:
Ուկրաինական «Օկեան էլզի» հայտնի ռոք խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է, որ պատրաստ է քաղաքականություն մտնել, սակայն վերջնական որոշման մասին կհայտարարի ավելի ուշ:
Թբիլիսի քաղաքի օրվա՝ «Թբիլիսոբա»-ի տոնակատարությունը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 6-7-ին:
«Մտավախություններ ունի ինչպես՝ Մոսկվան, այնպես էլ՝ Երևանը»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դինամիկային։
«Ինչպես մեր, այնպես էլ ՀՀ իշխանությունների համար պարզ է, որ Սիրիայում առկա հակամարտությանը ներքաշվելու, դրան միջամտելու փորձերը լի են բազում և բազմաբևեռ մարտահրավերներով»:
Ամերիկյան ժուռնալիստիկայի վետերան, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ:
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակ հայտարարել է, որ տեսնում է իրական հնարավորություններ երկրում ամերիկյան ռազմական բազաներ տեղակայելու համար:
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով 5 մարդ է զոհվել:
Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ հրապարակումների՝ Էրդողանը զանգահարել է՝ խնդրելով ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։
Իրանը հավատարիմ կմնա միջուկային գործարքին. այն դեռ համապատասխանում է իր շահերին: Համաձայնության պահպանման պայմանը, դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նավթի վաճառքից ստացված օգուտն է:
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Վթարի արդյունքում զոհվել է հինգ մարդ:
Թուրքիայի արտգործնախարարությունը նոր դեսպաններ և մշտական ներկայացուցիչներ է նշանակել: Այս մասին նորանշանակ դեսպաններին ու ներկայացուցիչներին հայտնել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ֆիլիպիններում առնվազն երկու մարդ հուժկու «Մանգհուտ» թայֆունի զոհ է դարձել:
Ermenihaber.am-ը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից հետո զրուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ:
Սեպտեմբերի 17-22-ը ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը հայց է ներկայացրել Անկարայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։