Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։
Ամերիկյան F-16 կործանիչն անհայտ ինքնաթիռ է կալանել Արիզոնայի երկնքում թռիչքների սահմանափակման գոտում՝ Բուլհեդ Սիթիի հարեւանությամբ, որտեղ տեղի էր ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքը:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ:
Ֆրանսիայում խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: Թուրքրի ամբոխը փնտրել է հայերի, հնչեցրել տարատեսակ սպառնալիքներ, բարձրացրել Թուրքիայի դրոշը: Լիոնի բնակիչներից Նատալի Բիանկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ընդամենը մի քանի րոպեում մենք տեսանք, թե ինչպես են հարյուրավոր թուրք երիտասարդներ […]
«Այսպիսի իրավիճակ է, այստեղ մեկ բան է մեզ մնում՝ դիմադրել մինչև վերջ և հույսը դնել մեր ուժերի վրա՝ անել հնարավորը, որպեսզի հակառակորդն արնաքամ լինի, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, Ալիևը, որ իր բոլոր ելույթներում շեշտում է, թե իբր Նիկոլն ասաց, որ Արցախը Հայաստան է, բա այդպիսի վիրավորանքից հետո ո՞նց պատերազմ չսկսեր, ու որպես զուսպ լինելու օրինակ էլ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին է բերում, բնականաբար ստում է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգտոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան, հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««…Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է: Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է… Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում… Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի և նրա հերոսների մասին լինելու է ռոմանտիկայի ժանրից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը: Հոլովակի սկզբում, որը հրապարակվել է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի ռակուրսից ցուցադրվել է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել էտարբեր կետերից: Երեւում է, թե ինչպես է հրթիռը կտրուկ կերպով վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ […]
Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքով այդ երկրում բնակվող հայերին թիրախավորելու թեմային։
Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ ևս ցույց է տվել, որ հպարտանում է իր հայ լինելով:
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:
Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը, որը մինչեւ վերջին ժամանակներս ուղեւորահոսքով խոշորագույնն էր Եվրոայում, ամենալիաբեռնվածի կարգավիճակը զիջել է Փարիզի Ռուասի – Շառլ դը Գոլ օդանավակայանին՝ կորոնավիրուսի համավարկի պատճառով:
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը միջազգային առեւտրային ավիաչվերթների վերսկսման արգելքը երկարացրել է մինչեւ նոյեմբերի վերջը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը կենտրոնացված է երկու ոլորտներում` ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և խաղաղ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման վրա:
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Իտալիայի Մրցակցության եւ շուկայի պահպանման վարչությունը (AGCM) նախնական հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Google ընկերության նկատմամբ, որին կասկածում են գերիշխող դրության չարաշահման մեջ Իտալիայի մեդիական գովազդի շուկայում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2021 ֆինանսական տարում (սկսվել է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել է մինչեւ 15 հազար՝ նվազագույն մակարդակը 1980 թվականից ի վեր:
Չինաստանի մաքսային մարմինները մեկ շաբաթով դադարեցրել են ռուսաստանյան երեք նավերից ներմուծման հայտարարագրերի ընդունումը ծովամթերքների արտաքին փաթեթավորման վրա կորոնավիրուս հայտնաբերելու պատճառով:
McDonald’s ֆրանչայզինգի ադրբեջանական մասնաճյուղը, որն աջակցել էր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին, Instagram-ում հրապարակումները հեռացրել է։
Թուրքիայի Քոջայելիի համալսարանի հետազոտող Յասեմին Քիլիթ Աքլարի՝ 2005 թ. հրատարակած «Պատմության դասավանդումը Ադրբեջանում և ազգայնականությունը» դասագրքում ցույց է տրվում Ադրբեջանում պետականորեն իրագործվող՝ ատելության քարոզը, որն ուղղված է ոչ միայն հայերի, այլ նաև ռուսների և իրանցիների դեմ։ Այս մասին գրում է yerkir.am-ը։
Կանադայի Օնտարիո քաղաքի օրենսդիր մարմնի հնդիկ պատգամավոր Գուրաթան Սինխը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային ռումբի կիրառումը:
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ:
Կարծում եմ, որ ՄԱԿ-ը միշտ պատրաստ է խաղաղապահներ ուղարկել հակամարտության գոտիներ՝ խաղաղություն ապահովելու համար: Հաճախ խաղաղապահների ներկայությունն օգնում է մարդկանց խուսափել հրետակոծությունից, հարգել միջազգային իրավունքը կամ զինադադարի համաձայնագիրը: Կարծում եմ, որ բացի ՄԱԿ-ից, աշխարհի գերտերությունները՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն, պետք է իրապես փորձեն միջնորդել ու կողմերին պարտադրել հրադադար, քանի որ նրանք առավել ազդեցիկ են, քան ցանկացած միջազգային կազմակերպություն: