Hawker Hunter կործանիչը, որը մասնակցում էր ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման վարժանքներին, դեկտեմբերի 12-ին օվկիանոսն է ընկել Հավայիի նահանգում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին։
Թուրքիայում կառուցվելու է 9-րդ ծովային ռազմաբազան։ Այս երկիրն արդեն ունի ռազմածովային բազաներ Ստամբուլում, Գյոլջուքում, Աքսազում, Ֆոչայում, Էրեղիլում, Մերսինում, Իսկենդերունում, և Չանաքքալեում:
ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, որն աշխատանքային այցով Բաքվում է, հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Նաջմեդին Սադիկովի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ»,- պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքի շրջանակներում Միացյալ Նահանգները ուղղակի օգնություն կտրամադրի Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին եւ այլ փոքրամասնություններին:
«Վաձավայ» հիերոգլիֆը, որը նշանակում է «աղետ», «փորձանք», «դժբախտություն», Ճապոնիայում հայտարարվել է անցնող 2018 թվականի խորհրդանիշ:
«Այնուամենայնիվ, սա ուղերձ է, որ կա խնդիր: Եթե նույնիսկ շնորհավորանք լինի, ապա ռուսական կողմն արդեն իսկ փոխանցեց իր ուղերձը, և ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են, թե հարցն ինչումն է»,- ասել է Ալեքսանդր Ռարը։
Assosiated Press գործակալությունը հրապարակել Է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է փոշեմրրիկը պատում ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Յումա օկրուգը։
Վեռլ քաղաքի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի Ֆեդերալ Երկրամաս) օպերատիվ եւ կոմունալ ծառայությունները դեկտեմբերի 11-ին ստիպված են եղել օգտահանության ենթարկել փողոցներ լցված շուրջ մեկ տոննա շոկոլադը:
«Կանխատեսելի էր, որ ձևավորվելու է հեղափոխական խորհրդարան: Շատ ավելի կարևոր է այն, թե ինչպես կգործի իշխանությունն այս ընտրություններից հետո»,- ասաց վերլուծաբանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին մեղադրել է իրեն տապալելու և սպանելու ծրագրեր մշակելու մեջ:
Բոլորը գիտեն, որ դեսպանները պետք է հետևեն իրենց կառավարությունների արտաքին քաղաքականության ուղենիշներին և չեն կարող կայացնել իրենց սեփական որոշումները: Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ ԱՄՆ իրար հաջորդող դեսպաններին թույլ չեն տալիս Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Իսրայելում ԱՄՆ դեսպանը հրաժարվեր օգտագործել Հրեական հոլոքոստ եզրը…
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ արտաքին մի շարք գործոնների պատճառով չի հաջողվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկիրը ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում կպաշտպանի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը:
Եվրամիությունը չի պատրաստվում փոփոխություններ կատարել հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ ձեռք բերված համաձայնագրում: Ա
Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն սարքած տղամարդը 27 դատվածություն ուներ Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել:
ԱՄՆ-ը փորձում էր խարխլել Իրանի անվտանգությունը եւ պատերազմ սանձազերծել երկրում, բայց Վաշինգտոնը չկարողացավ դա անել:
Չինաստանի նավթի- գազի ազգային կորպորացիան (CNPC) դադարեցրել է ներդրումներն Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրում:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը, որի մեջ մտնում է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը, պլանավորում է բողոքի ակցիա անցկացնել Թելավիում, որտեղ դեկտեմբերի 16-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալման արարողությունը։
Վրաստանի չորրորդ նախագահի տիկինը՝ Մակա Չիչուան, խոստովանել է, որ լրջորեն է խորհրդածում ապագայի մասին, քանի որ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր ընտանիքը մնում էառանց որեւէ խնայողության։
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է։ Այդ առթիվ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) ու «Մարդու իրավունքների հիմնադրամը» (TİHV) անդրադարձել են մարդու իրավունքների դրությանը երկրում։
Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելու փորձերի դեմ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հուլիսի վերջից հիվանդացել են էբոլա վիրուսով, հասել է 500-ի:
Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ նահանգի ոստիկանական ուսումնարանում սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 54 ուսանող։
Կուսակցապետ եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված է:
Ստրասբուրգում կատարված հարձակման հետտեւանքով տուժել է 3 մարդ, երեք հոգի զոհվել է: