Բաժիններ՝

Էրդողանին վիրավորելու համար 3 տարում 29.000 մարդու դեմ դատական գործ է բացվել

Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վիճակագրությունից հետաքրքիր տվյալներ են ի հայտ եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար բացված դատավարությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջին 3 տարում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործընթացներ է իրականացվել 29.089 քաղաքացու նկատմամբ:

2018-ին, երբ Թուրքիան խորհրդարանականից անցում է կատարել կառավարման նախագահական համակարգին, Էրդողանին վիրավորելու համար դատական գործ է բացվել 6326 մարդու դեմ: Հաջորդ տարում՝ 2019-ին, այդ նրանց հասել է 13․990-ի:

2020-ին Էրդողանին վիրավորելու համար դատարանի առաջ է կանգնել 9773 քաղաքացի։ Ընդ որում նրանցից 152-ը եղել է օտարերկրյա քաղաքացի, 84-ը՝ 12-15 տարեկան, 206-ն էլ՝ 15-18 տարեկան: Չափահասներից 8235-ը տղամարդիկ են եղել, 1096-ը՝ կանայք:

Դատարանի առաջ կանգնածներից 3655-ը տարբեր պատիժների են դատապարտվել, 1519-ը արդարացվել է, 7736-ի նկատմամբ պատժի կիրառումը հետաձգվել է, իսկ 1013-ի նկատմամբ պատիժ չի կիրառվել:

Ըստ տոկոսային հարաբերակցության՝ 2020-ին բացված դատավարությունների 34.4%-ի դեպքում կիրառվել է պատիժ, 35.1%-ի դեպքում պատժի կիրառումը հետաձգվել է, իկս 14.3%-ի դեպքում կայացվել է արդարացման վճիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս