Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը կտևի մինչև սեպտեմբերի 13-ը
Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացրել է մինչեւ սեպտեմբերի 13-ը։
Խորհրդի նախնական որոշմամբ, հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը, որը մտցվել էր երկրի համաճարակաբանական իրադրության բարդանալուց հետո պետք է գործեր մինչեւ սեպտեմբերի 4-ը:
«Հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացվելու է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսվի հեռավար ռեժիմով:
Նմանօրինակ կարգավորումը կտարածվի բարձրագույն ուսումնական եւ մասնագիտական ուսումնարանների վրա: Մինչեւ հոկտեմբերի 4-ը կսահմանափակվի դաստիարակչական հաստատությունների աշխատանքը»,-հայտարարել է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, հաղորդել է Sputnik-ը: