Գերմանիայի 119 քաղաքացի չի կարողանում հեռանալ Թուրքիայից

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցմանը պատասխանել է երկրի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Գերմանիայի 61 քաղաքացիներ ներկայումս գտնվում են թուրքական բանտերում, ևս 58 քաղաքացու արգելված է հեռանալ երկրից։ Պարզվել է նաև, որ 2021 թվականի ընթացքում արգելվել է Գերմանիայի 4 քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում բնակության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ նշված համատեքստում որևէ տեղեկատվության չի տիրապետում։

Արտգործնախարարությունը տվյալներ չի հրապարակել այն մասին, թե Թուրքիայում բանտարկված իր քաղաքացիներն ինչ մեղադրանքների հիման վրա են ազատազրկման դատապարտվել։ Սակայն վերջին տարիների ընթացքում մամուլում հատկապես մեծ աղմուկ են առաջացրել դեպքերը, երբ սոցցանցերում կատարված հրապարակումների հիման վրա Գերմանիայի մի շարք քաղաքացիներ Թուրքիայում մեղադրվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու կամ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930