Բաժիններ՝

Սուլթան Աբդուլ Համիդի կարողությունը տնօրինած հայ փաշան՝ Հակոբ Գազազյանը

Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրատվամիջոցի անդրադարձի համաձայն՝ հայազգի Հակոբ Գազազյանի մշակած բարենորոգման ծրագրով օսմանյան փադիշահի անձնական գանձարանը, որը սնանկացման եզրին էր հասել և կուտակել էր 370 հազար լիրա պարտք, արմատապես բարեփոխվել է՝ վերածվելով նախարարության։ Հակոբ Գազազյանի շնորհիվ կարճ ժամակահատվածում՝ շուրջ 1 տարվա ընթացքում, սուլթանի եկամուտներն աճել են 30 անգամ։

Սուլթան Աբդուլ Համիդը Հակոբ Գազազյանին, որը նրա կողքին է եղել գահ բարձրանալուց ի վեր, շնորհել է փաշայի տիտղոս։

«Իր ողջ կյանքի ընթացքում Հակոբ փաշային շքանշանների և ընծաների մեջ ողողած սուլթանը, գահընկեց արվելուց հետո անգամ նրա երախտագիտությամբ է հիշել»,- գրել է լրատվամիջոցը։

Հակոբ փաշայի մահվանից հետո սուլթան Աբդուլ Համիդն իր անձնական կարողության կառավարումը վստահել է հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Միքայել Փորթաքալ փաշային։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930