Բաժիններ՝

Էրդողանը կատարել է հերթական մեգանախագիծի հիմնարկեքը

Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայում նշվող «Հաղթանակի օր» տոնի միջոցառումների շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ՊՆ-ի և ԶՈՒ-երի Գլխավորի շտաբի միասնական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նոր կենտրոնի համար հատկացվել է 12 մլն. 620 հազ. քառակուսի մետր տարածք: Այնտեղ են տեղակայվելու Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբի անձնակազմը՝ ցամաքային զորքերի, ՌՕՈՒ և ՌԾՈՒ հրամանտարությունները՝ ընդհանուր 15 հազար հոգանոց անձնակազմով:

Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2023թ. մայիսի 19-ին՝ Թուրքիայի Հանրապետության պատմության համար ևս մեկ խորհրդանշական օր: Այդ օրը համարվում է Աթաթուրքի գլխավորած թուրքական «ազգային-ազատագրական» պայքարի սկիզբը և Թուրքիայում նշվում է որպես Աթաթուրքի հիշատակի օր, ինչպես նաև Երիտասարդության և սպորտի տոն:
Նշենք նաև, որ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 տարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս