Բաժիններ՝

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 217,7 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 217 միլիոն 712․392: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 519․180 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 39 միլիոն 198․28 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 640․108-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 32 միլիոն 810․845-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 439․20 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 20 միլիոն 776․870 հիվանդացած, մահացել է 580․413 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 581,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 1974, Հնդկաստանում՝ 315, Բրազիլիայում՝ 2709 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս