Պերուում ավտոբուսի անդունդն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի
Պերուում ավտոբուսի անդունդն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Այդ մասին հաղորդել է Andina գործակալությունը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության ղեկավար Էլիաս Լոսադային։
Ավտոբուսը, որն ընթանում էր երկրի մայրաքաղաք, օգոստոսի 31-ի վաղ առավոտյան անդունդն է ընկել ավելի քան 200 մետր բարձրությունից: Ավելի վաղ հաղորդվել էր 29 մարդու մահվան եւ 20 տուժածների մասին:
Ինչպես հաղորդվում է, փրկարարներին հաջողվել Է գտնել եւս չորս մարդու՝ երեք տղամարդու եւ մի աղջկա մարմին:
«Ավտոբուսը բարձրացրել եւ հայտնաբերել եւս չորս մարմին»,-հայտարարել է Լոսադան:
Ողբերգության պատճառն առայժմ չեն պարզել, հնարավոր է, վարորդը քնել է կամ, գերազանցելով արագությունը, կորցրել է կառավարումը: Ինչպես հաղորդել է գործակալությունը, ներկա դրությամբ հաջողվել է պարզել 11 զոհվածի ինքնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: