Ղազախստանի շրջանում, որտեղ զինամթերքի պահեստ է պայթել, հայտարարվել է արտակարգ դրություն
                                    Ղազախստանի Ժամբիլի մարզի ակիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սափարբաեւը որոշում է ընդունել Բայզակի շրջանի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին, որտեղ ռազմական պահեստում տեղի են ունեցել հրդեհ եւ զինամթերքի պայթյուններ, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր: Փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվային իրավական ակտերի պորտալում։
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ժամբիլի մարզում հրդեհ է առաջացել զորամասի պահեստում, որտեղ պահվում է ինժեներական զինամթերք: Տեղի է ունեցել առնվազն տասը պայթյուն:
ԱԻՆ-ի տվյալներով, հիվանդանոցներ են տեղափոխվել շուրջ 100 տուժածներ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների տեղական դեպարտամենտի 49 աշխատակիցներ: Գերատեսչությունը հաղորդել է 15 մարդու զոհվելու եւ կորած մեկ քաղաքացու որոնումների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    