Բաժիններ՝

Թալիբները նշանակել են իրենց կողմից չվերահսկվող միակ նահանգի նահանգապետին

«Թալիբան» շարժումը նշանակել է իր կողմից չվերահսկվող միակ նահանգի՝ Փանջշերի նահանգապետին: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մութաքիին։

Ավելի վաղ Մութաքին հայտնել էր, որ շարժման բանակցությունները Աֆղանստանի դիմադրության ճակատի ուժերի հետ Փանջշերում որեւէ արդյունքի չեն հանգեցրել: «Թալիբան»-ի զինյալները գտնվում են նահանգի մերձակայքում, հավելել է շարժման ղեկավարության ներկայացուցիչը:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք, իսկ օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք լեռնային տեղանքում գտնվող Փանջշերը:

Այնտեղ գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդը «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին է, որին ահաբեկիչներն սպանել են 2001 թվականի սեպտեմբերի 9-ին: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը, «Թալիբան»-ը մտադիր է վերացնել Ահմադ Մասուդին եւ բանակցությունների չի գնա դիմադրության ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս