
Նիգերիայում զինված անձինք ավելի քան 100 աշակերտի են առևանգել

Նիգերիայի հյուսիս-արևմուտքում՝ Զամֆարա նահանգում զինված խմբավորման անդամները հարձակվել և առևանգել են դպրոցում գտնվող ավելի քան 100 աշակերտների ու մի քանի ուսուցիչների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նահանգապետը հրահանգել է միառժամանակ փակել բոլոր տարրական ու միջնակարգ դպրոցները, 13 շրջաններում երեկոյան ու գիշերվա ժամերին տեղաշարժման սահմանափակումներ են մտցված:
Նիգերիայում վերջին շրջանում հաճախակիացել են հարձակումները դպրոցների ու համալսարանների վրա, որտեղից աշակերտներին ու ուսանողներին առևանգելով՝ հանցագործները ցանկանում են փոխհատուցում ստանալ:
Ընթացիկ տարվա սկզբից երկրի տարբեր հատվածներից առևանգվել է ավելի քան 1000 մարդ: