Բաժիններ՝

Հարավկորեական GL Rapha-ն կարտահանի «Սպուտնիկ Լայթ»-ի առաջին խմբաքանակը

Հարավկորեական GL Rapha ընկերությունը, որ իրականացրել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի արտադրությունը, ակտիվ բաղադրիչ է պատրաստել «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի 10 միլիոն չափաբաժնի համար եւ հույս ունի շուտով սկսել դրա մատակարարումները համաշխարհային շուկա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ընկերությունում:

«Hankook Korus-ը (GL Rapha-ի դուստր ձեռնարկությունը) ներկա դրությամբ ավարտել է«Սպուտնիկ Լայթ»-ի 10 միլիոն չափաբաժնի համար ակտիվ բաղադրիչի արտադրությունը եւ նախապատրաստական աշխատանքներ է տանում դրանց հաջորդող բեռնառաքման համար: Մենք պատրաստվում ենք այն բանին, որպեսզի բեռնառաքումն իրականացնենք հենց որ ռուսական կողմը ավարտի GMP-ի (պատշաճ արտադրական պրակտիկա) ստանդարտների հավաստագրման ստուգումը»,-հայտարարել է հասարակայնության հետ կապերի գծով GL Rapha-ի բաժնի պետ Կիմ Գի Յոնը: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ GL Rapha հարավկորեական բիոտեխնոլոգիական ընկերությունն անցյալ տարվա նոյեմբերին պայմանավորվել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ՝ երրորդ երկրներ արտահանելու համար:

Պարտավորագրային արտադրությունն իրականացվում է Չհունչհոն քաղաքում գտնվող Hankook Korus Pharm գործարանում. այդ ձեռնարկությունից մատակարարումների ծավալը պետք է կազմի տարեկան ավելի քան 150 միլիոն չափաբաժին: GL Rapha-ի ներկայացուցչի խոսքով՝ սկզբում շեշտը դրվում էր «Սպուտնիկ V»-ի արտադրության վրա, սակայն հետագայում ընկերությունը ՌՈւՆՀ-ի խնդրանքով զբաղվել է «Սպուտնիկ Լայթի» թողարկմամբ: Միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրությունն իրականացվում է ի լրումն ավելի վաղ «Սպուտնիկ V»-ի համաձայնեցված ծավալների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս