Բաժիններ՝

Ահաբեկչական կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի ֆինանսական համակարգի վրա

Վենեսուելայի ֆինանսական համակարգը դարձել է մասշտաբային հաքերային հարձակման թիրախ, ինչի պատճառով խափանվել է Banco de Venezuela բանկի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնել է Վենեսուելայի կառավարությունը:

«Վենեսուելայի կառավարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին ահաբեկչական հարձակում է իրականացվել ազգային ֆինանսական համակարգի վրա, ավելի հստակ՝ երկրի խոշորագույն բանկի՝ Banco de Venezuela-ի տեխնոլոգիական հարթակի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հարձակման պատճառով հաճախորդները չեն կարողացել որևէ գործողություն կատարել: Կառավարության հաղորդմամբ՝ հարձակման նպատակը եղել է բանկային տվյալների ոչնչացումն ու փոփոխումը:

Մասնագետներն արդեն սկսել են համակարգի վերականգնողական աշխատանքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930