Ռուսաստանում մեկնարկել Է Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրը

Ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկության երրորդ եզրափակիչ օրը ՌԴ սուբյեկտների մեծ մասում սկսվել է կիրակի: Ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին յուրաքանչյուր տարածաշրջանում, ընդ որում, Կամչատկայի երկրամասում եւ Չուկոտսկի ինքնավար օկրուգում ընտրատեղամասերը կրկին բացվել են ընտրողների համար տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Մոսկվայի ժամանակով շաբաթ օրը՝ ժամը 23:00-ին):

Պետդումայի պատգամավորների ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն’ Կոմունիստական կուսակցությունը, «Կանաչները», ՌԼԴԿ-ն, «Նոր մարդիկ», «Եդինայա Ռոսիան», «Արդար Ռուսաստան – Հայրենասերներ – Հանուն ճշմարտության», «Յաբլոկո», Աճի կուսակցություն, «Ռուսաստանի ազատության և արդարության կուսակցությունը, «Ռուսաստանի կոմունիստները», «Քաղաքացիական պլատֆորմը», «Կանաչ այլընտրանքը”, «Հայրենիքը» և Թոշակառուների կուսակցությունը:

Կուսակցական ցուցակներով առաջադրվել է 3 հազար 812 թեկնածու, իսկ միամանդատ ընտրատարածքներում՝ 2 հազար 20 մարդ, այդ թվում՝ 10 ինքնաառաջադրված: «Եդինայա Ռոսիա»- ունի ամենամեծաքանակ ցուցակը (393 մարդ), իսկ ամենափոքրը՝ «Նոր մարդիկ» (195)։ Իր հերթին, միամանդատ թեկնածուներն ամենաշատն են ՌԼԴԿ-ի (224), ամենից քիչը՝ «Կանաչ այլընտրանք»-ի ցուցակներում (27)։

Ընդհանուր առմամբ, քվեարկության միասնական օրը նշանակված է ՌԴ-ի բոլոր 85 սուբյեկտներում տարբեր մակարդակի ավելի քան 4,4 հազար ընտրարշավ, կփոխարինվի ավելի քան 31 հազար մանդատ: Բացի Պետդումայի ընտրություններից, երկրի 46 սուբյեկտներում տեղի են ունենում տարածաշրջանային ընտրություններ: Այսպես, ինը տարածաշրջաններում անցկացվում են բարձրագույն պաշտոնատար անձանց ընտրություններ, իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորների ընտրություններ՝ 39-ում, եւս երկու սուբյեկտներում (Կարաչաեւո-Չերկեսիա եւ Հյուսիսային Օսիա) սուբյեկտների ղեկավարներն ընտրվում են օրենսդիր մարմնի պատգամավորների կողմից ՝ նախագահի ներկայացմամբ: Դաղստանի խորհրդարանը հանրապետության ղեկավարին կընտրի հոկտեմբերի 14-ին: Բացի այդ, ամբողջ Ռուսաստանում բնակիչներն ընտրում են քաղաքային եւ մունիցիպալ պատգամավորներին։

Ամբողջ երկրում քվեարկության տեղամասերն ընտրողների ընդունումը կավարտեն սեպտեմբերի 19-ի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Պաշտոնապես ողջ երկրի համար քվեարկությունը կավարտվի Մոսկվայի ժամանակով 21:00-ին, երբ կփակվեն Կալինինգրադի ընտրատեղամասերը: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում բացվել է 96 հազար ընտրատեղամաս, իսկ արտասահմանում ՝ 348 տեղամաս 144 երկրներում։

Ամբողջ երկրում ընտրատեղամասերը բացվել են սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Միաժամանակ գործարկվել է հեռավար էլեկտրոնային քվեարկության համակարգը, որին կարող են մասնակցել ավելի քան 2,6 մլն մարդ ՌԴ յոթ սուբյեկտներում՝ Մոսկվայում, Սեւաստոպոլում, Կուրսկում, Մուրմանսկում, Նիժնի Նովգորոդում, Ռոստովի եւ Յարոսլավլի մարզերում:

ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն ՝ Ռուսաստանում ընդհանուր մասնակցությունը կազմել է 31,51 տոկոս Մոսկվայի ժամանակով 20:00-ի դրությամբ (առանց հեռավար էլեկտրոնային քվեարկության):

Տեսանյութեր

Լրահոս