
Ֆրանսիայի ԱԳՆ-ում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամի մասին

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամը մեծապես կազդի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի սահմանման վրա, սակայն չի հանգեցնի Ատլանտյան դաշինքից դուրս գալուն, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
«ՆԱՏՕ-ն հանրապետության նախագահի խնդրանքով նախաձեռնել է վերջինիս հայեցակարգի քննարկումը։ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում աշխատանքներ կիրականացվեն նոր ռազմավարական հայեցակարգի շուրջ։ Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, պետք է առնչություն ունենալ նրա կարգավիճակի որոշման հետ», – նախարարի խոսքը մեջբերում է France-Presse-ը։