Հայիթիի հազարավոր քաղաքացիներ են կուտակվել ԱՄՆ-ի սահմանների մոտ. Washington Post
Հայիթիից հազարավոր փախստականներ են կուտակվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի սահմանային կամրջի տակ՝ հույս ունենալով ապաստան ստանալ ԱՄՆ-ում: Այս մասին գրում է Washington Post թերթը:
Տեխասի Դել Ռիա փոքրիկ քաղաքի իշխանությունները, որի շրջակայքում հանպարտաստից ճամբար է հայտնվել, դրա բնակիչների թվաքանակը գնահատում են ավելի քան ութ հազար մարդ, որոնք սպասում են, թե երբ են իրենց գրանցելու սահանապահ ծառայությունների աշխատակիցները: Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի՝ հուլիս ամսին իրականացված սպանությունից եւ երկրաշարժից հետո, որն օգոստոսին ավելի քան 2000 մարդու կյանք խլեց, ԱՄՆ-ի իշխանությունները կղզի պետությունից սերվածների համար տարածել են «ժամանակավոր պաշտպանական կարգավիճակ», որը զերծ է պահում նրանց արտաքսումից, ասվում է հրապարակման մեջ:
Կադրերը, որոնք նկարահանվել են անօդաչուներից, երեւում են բազմաթիվ մարդիկ, որոնք արեւից թաքնվում են ավտոմոբիլային էստակադայի տակ:
Fox հեռուստաալիքի տվյալներով՝ ապաստան փնտրողների թիվը կրկնապատկվել է ընդամենը մեկ օրում:
Սահմանապահները, որոնց խոսքը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները, ասում են, որ չեն կարողանում զսպել միգրանտների հոսքը: ԱՄՆ-ում անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացել է նախագահ Ջո Բայդենի նախագահության սկզբից, որը մուտքի կանոնների ազատականացման եւ երկրում մնալու ուղեգիծ է վերցրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: