Բաքուն գնում է Թեհրանի հետ հարաբերությունների սրման. պնդում են՝ Ադրբեջանում ահաբեկչություն էր ծրագրվել

Ադրբեջանն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Իրանի հետ հարաբերությունները սրելու ուղղությամբ։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին՝ Իրանին մեղադրելով Ադրբեջանում ահաբեկչություն ծրագրելու մեջ։Մասնավորապես նշվում է, թե ահաբեկչական գործողությունների թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթամուղը, Իսրայելի դեսպանատունը և սինագոգը։

«Հակահետախուզական մի շարք միջոցառումների արդյունքում Պետական ​​անվտանգության ծառայությունը կանխել է Իրանի հատուկ ծառայության՝ ԻՀՊԿ-ի կողմից Ադրբեջանում պլանավորված ահաբեկչական սադրանքները և հետախուզական տվյալների հավաքագրումը։

Հասարակության մեջ խուճապ սերմանելու և երկրի միջազգային հեղինակությունը վնասելու նպատակով թիրախներն էին ռազմավարական օբյեկտը՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեական համայնքի առաջնորդներից մեկը և Աշկենազի սինագոգը։

Երկիր է տեղափոխվել երեք պայթուցիկ սարք։ Դրանք վնասազերծվել են, և կանխվել է դրանց փոխանցումը այլ անձանց»,- Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտնել են այդ երկրի իրավապահները։

Տեսանյութեր

Լրահոս