Գերմանիան իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիայի մի քանի նահանգ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն է հրապարակել ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գերմանիան հորդորել է իր քաղաքացիներին զգույշ լինել ԱՄԷ-ում (ներառյալ Դուբայը), Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Լիբանանում, Հորդանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում և Եմենում։

Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարության մեջ է Թուրքիայի համար ընդհանուր ճանապարհորդության նախազգուշացում չկա, բայց խորհուրդ է տրվում չայցելել Թուրքիայի մի քանի նահանգներ, որոնք սահմանակից են Իրանին, Իրաքին և Սիրիային։

Նախազգուշաումը վերաբերում է Աղրի, Իգդիրի,Վանի,Շանլըուրֆայի, Մարդինի, Շըրնաքի և Հաքքարի նահանգներին։

Տեսանյութեր

Լրահոս