Ադրբեջանի զինուժն Իրանի հետ սահմանին է. Թուրքիայի հետ համատեղ ցամաքային գործողության ռիսկ կա. Անդրեյ Արեշև
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված էսկալացիան և այն սցենարը, ըստ որի՝ Ադրբեջանը, հումանիտար աջակցության պատրվակով, կարող է զորք մտցնել Իրանի տարածք։ Դիտարկվել է նաև նման զարգացումների իրատեսականությունը՝ հաշվի առնելով Նախիջևանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Առանձնակի ուշադրություն է դարձվել TRIPP ճանապարհի թեմային և հակամարտության օջախից Հայաստանի ու Ադրբեջանի հնարավոր տարանջատման (դիստանցավորման) հավանականությանը։ Քննարկվել է նաև հարցը, թե արդյո՞ք դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կամ Թուրքիայի կողմից խաղաղության նոր փաթեթային նախաձեռնությունների։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի մոբիլիզացիոն պատրաստվածությանը՝ Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին լուրերից և Անվտանգության խորհրդի նիստում նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններից հետո։

Հաղորդման ընթացքում շոշափվել են նաև հետևյալ թեմաները.
- Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը։
- Ադրբեջանում հրապարակվող հակառուսական հոդվածները։
- «Երկաթե բռունցք» հայեցակարգը և Ադրբեջանի կողմից ծանր ռազմական տեխնիկայի տեղաշարժը դեպի Իրանի սահման։
- Թուրքիայի հնարավոր դերը տարածաշրջանային էսկալացիայի համատեքստում։
- Կրոնական գործոնն ամերիկյան քաղաքականության մեջ, ներառյալ՝ Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ կրոնական առաջնորդների աղոթքը Դոնալդ Թրամփի և ամերիկյան զինվորականների համար։
- Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին։
- Ռուսաստանի Դաշնության համար հնարավոր ռիսկերը՝ Իրանի շուրջ ընթացող պատերազմի պայմաններում։
Հայկ Դերզյան



